Ապրիլի 25, 2024

Մեր կողքին. Շուշան Սիմոնյան

By Մարիամ Սարգսյան Ապրիլի 22, 2022
Մեր կողքին. Շուշան Սիմոնյան Artsakhpress.am

6 երեխաների մայր Շուշան Սիմոնյանը Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից է: Անդրանիկ որդին Արցախյան առաջին պատերազմի սկզբին է ծնվել: Երկնքի պարգևը հենց այդպես էլ կոչեց՝ Նվեր:  Ապրիլյան պատերազմի ժամանակ Շուշանը Նվերին նվիրեց հայրենիքին:  44-օրյա պատերազմի ժամանակ Նվերի երեք եղբայրներն առաջնագծում էին: Այդ օրերին Շուշանը իր երկրորդ որդուն՝ Դրաստամատին, ևս նվիրեց հայրենիքին: Իր երկու որդիները հավերժ մնացին 26 տարեկան: Որդիների կորստից հետո հաջորդը՝ հայրենի տունն էր: Շուշանն այժմ փորձում է բարձր պահել իր որդիների պատիվը: Շուշանը ՄԵՐ ԿՈՂՔԻՆ է ապրում: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ