Ապրիլի 19, 2024

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 965 նոր դեպք

By «Արցախ» լրատվական Հուլիսի 25, 2022

Հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Հասատանում կատարվել է 6158 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 965 նոր դեպք:  ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 7 դեպք:

Ներկայում բուժում է ստանում 1144 քաղաքացի:

 Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարկի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 154 հազար 685 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 հազար 365 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 413 հազար 901, մահացել է 8 հազար 633 քաղաքացի:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ