Մարտի 28, 2024

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

By Արցախ լրատվական Հուլիսի 26, 2022

Հայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանրապետության տարածքում հուլիսի 26-27-ի, 30-31-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-21 մ/վ։

Երևան քաղաքում հուլիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ

 
 
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ