Մարտի 29, 2024

Ոստիկանության տխուր վիճակագրությունը

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 17, 2022

Ավտովթարներ, վրաերթեր, վիրավորներ, մահեր. ճանապարհատրանսպորտային կանոնների չիմացությունը կամ դրանց չհետևելը կարող է ողբերգական հատևանքներ ունենալ:   Վերջին 2 դեպքերը, որոնք 5 մարդու կյանք են խլել,  նույնպես մարդկային գործոնի  հետևանք էին:  

«Տխուր վիճակագրություն. ո՞րն է պատճառը. «Առաջին դեպքը՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին, տեղի է ունեցել «ճանապարհն առաջինն անցնելու» կանոնը խախտելու պատճառով, այսինքն վարորդը չի զիջել ճանապարհը հանդիպակաց տրանսպորտային միջոցին: 2-րդ՝ Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհահատվածին պատահարը տեղի է ունեցել արագության գերազանցման և հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալու պատճառով»:

Ճանապարհային ոստիկանության ամբողջ գործիքկազմն ուղղված է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ ասում է զրուցկիցս: Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ վարորդներին և հասարակությանը իրազեկելու համար: 

«Ճանապարհային ոստիկանությունն իր «02» հաղորդաշարով, ֆեյսբուքյան էջերով և տարբեր ԶԼՄ-ներով մշտապես հանդես է գալիս կոչերով: Բացի այդ, սեպտեմբերի սկզբին ինչպես ճանապարհային ոստիկանությունը, այնպես էլ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ կազմակերպվում է «օրինապահ հետիոտն», «զգուշացեք երեխաներ են» կարգախոսերով կանխարգելիչ միջոցառումներ, որոնց ընթացքում ծառայություններ են իրականացվում առավել ինտենսիվ ճանապարհահատվածների, հետիոտային անցումների բանուկ մասերում»: 

Վարորդական վկայականներն ու վիճակագրությունը. 

2012 թ. ի վեր վարորդական իրավունքի հարցաշարը կազմված է եղել շուրջ 600 հարցից: Այս տարվա ապրիլից կարգում փոփոխություն է  կատարվել. այժմ հարցաշարը կազմված է ավելի քան 1200 հարցից: Հարցերը տարաբնույթ են. Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում, օրենքներ, վարչական իրավախախտումներ, շահագործումն ագելող անսարքություներ, առաջին բուժօգնություն: 

«Դրական միտում կա, հարցաշարն ավելի խորացված է: Այնտեղ կան հարցեր, որոնք հղում են տալիս մի շարք օրեքների: Սկբնական շրջանում նկատվել է դրական հանձնողների թվի նվազում: Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են հաճախել Ստեփանակերտում գործող ավտոդպրոցներ և քննությունը դրական հանձնողների թիվը սկսել է ավելանալ»:

 Կանայք ավելի պատասխանատու վարորդներ են․ 

Եթե պատերազմից առաջ Արցախում   կին վարորդները հազվադեպ էին, ապա այսօր պատկերն այլ է: Արմեն Օհանյանն ասում է, որ որակավորման քննություններին մասնակիցների գերակշռող մասը կանայք են: Զրուցակիցս նկատում է՝  կին վարորդները երթևեկում են առանձնակի կարգապահությամբ: Ճանապարհային ոտիկանությունը փորձել է պարզել, թե ինչու են կանայք որոշել մեքենա վարել: 

«Նրանք պատասխանել են, որ ապրում են այնպիսի տարածաշրջանում, որտեղ վարել իմանալը անհրաժեշտություն է: Քանի, որ ընտանիքի արական սեռի ներկայացուցիչները շատ հաճախ սահմանին կամ ծառայության են լինում, անհրաժեշտության դեպքում իրենք պետք է կարողանան ընտանիքը տեղափոխել»: 

Վարորդները պատասխանատու են ոչ միայն իրենց, այլ նաև ուղևորների, շատ հաճախ հետիոտների, անգամ, կողքի մեքենայում գնտվող մարդկանց կյանքերի  համար: Սա բազմապատկում է վարորդի վայրկյանական որոշման  պատասխանատվությունը: Մի սխալ մանևր, արագության   գերազանցում, թարթիչի ժամանակին չվառում, հանդիպակաց ճանապարհ դուրս գալ՝ թեկուզ մեկ վայրկյանով, և վտանգված է մեկ կամ մի քանի մարդու կյանք: Իսկ ՃՏՊ տխուր վիճակագրությունը  պատերազմից հետո կրկնակի տխուր է: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ