Ապրիլի 24, 2024

Բերձորի եկեղեցում պատարագ կմատուցվի. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 11, 2022
Բերձորի եկեղեցում պատարագ կմատուցվի. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան Grigor Yepremyan for PAN Photo

Օգոստոսի 20-ին  Բերձորի եկեղեցում պատարագ կմատուցվի՝ «Արցախ» լրատվականին ասել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Անդրադառնալով եկեղեցու ճակատագրին՝ առաջնորդն ընդգծել է՝ եկեղեցին կանգուն են թողնելու։

«Բերձորի և Աղավնոյի եկեղեցիները նոր եկեղեցիներ են, բայց ճարտարապետական առումով շատ գեղեցիկ, գմբեթավոր եկեղեցիներ են։ Շարժական այն գույքը, որ եկեղեցում է, պետք է հանենք, իսկ եկեղեցին՝ խաչով, գմբեթով ու զանգակատնով մնալու են։ Եկեղեցիների հետագա ճակատագիրը չգիտեմ՝ ինչ պիտի լինի․ երևի կպղծվեն, վանդալիզմի շարքերում դրանք էլ կավելանան։ Օգոստոսի 20-ին Բերձորի եկեղեցում իմ գլխավորությամբ պատարագ ենք մատուցելու։ Չեմ ուզում ասել վերջին անգամ։ Հուսանք նորից հնարավորություն կունենանք եկեղեցում պատարագ մատուցելու»։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ