Ապրիլի 19, 2024

Այվազովսկին կրկին հայ է․ Նյու Յորքի թանգարանը ուղղեց իր սխալը

By «Արցախ» լրատվական Մարտի 03, 2023

Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Նյու Յորքի Մեթրոփոլիթենն իր հավաքածուում ուղղել է հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ազգությունը։ Այս տարվա փետրվարի 11-ին թանգարանը երեք նկարիչներին՝ Հովհաննես Այվազովսկուն, Արխիպ Կուինջիին և Իլյա Ռեպինին, որոնք ծնվել էին ներկայիս Ուկրաինայի տարածում, սկսել էր ներկայացնել որպես ուկրաինացի։ Այվազովսկուն որպես ուկրաինացի նշելուն հաջորդել էին մեծ թվով բաց նամակներ թանգարանին՝ նրան որպես հայ ներկայացնելու հորդորով։ Դրանց տակ ստորագրել էին ոչ միայն հայեր և համաշխարհային արվեստագետներ, այլ նաև՝ մեծ թվով ուկրաինացիներ։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ