Ապրիլի 25, 2024

Նախագահը ներկա է գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը

By «Արցախ» լրատվական Սեպտեմբերի 01, 2022
Նախագահը ներկա է գտնվել  առաջին զանգի հանդիսավոր արարողությանը Artsakh Public Radio
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից՝ երկրի ղեկավարը այցելել է Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր, շնորհավորել  ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք:
 
Միաժամանակ նախագահը համոզմունք է հայտնել, որ աշակերտները կգործադրեն բոլոր ջանքերը անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու ուղղությամբ, կդառնան գրագետ ու կիրթ մարդիկ, իրենց երկրի արժանի քաղաքացիներ, քանի որ նաև դրանով է պայմանավորված Արցախի ապագա հզորությունն ու զարգացումը: 
Last modified on Հինգշաբթի, 01 Սեպտեմբերի 2022 12:15
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ