Ապրիլի 19, 2024

Արցախում վերջին զանգի արարողություններ են․ դրանք նշվել են զուսպ պայմաններում

By Սրբուհի Վանյան Մայիսի 26, 2023

 Արցախում Վերջին զանգի արարողությունները նշվում են համեստ, ինչպես պատերազմից հետո՝ բոլոր տոներն Արցախում, բայց շրջանավարտների կյանքում այն եզակի օր է, և ինչպես ուսուցիչները, այնպես էլ ծնողները արել են հնարավորը, որ այն լինի գեղեցիկ, և անկախ ամեն ինչից, աշակերտները այդ հաճելի ու սպասված ակնթարթները վայելելու հնարավորություն ունենան։ ԿԳՄՍ նախարարության Կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը հիմնավորված է համարում Վերջին զանգը համեստ նշելու որոշումը․
Սինքրոն 1․ Վճռի կայցումը շատ հարթ ու սահուն էր, տնօրենները փոխանցեցին, որ աշակերտներն էլ իրենք են ցանկությւոն հայտնել նման ձևով կազմակերպվի, առանց ճոխությունների, քանի որ մեր մեծ վշտերը չեն ամոքվել դեռ։ Ճիշտ է, դա իրենց կյանքում եզակի տոն է, և եթե իրենք պատրաստ են զիջելու , ուրեմն դպրոցն իր դերը կատարել է պատվով;»
Այս տարի հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող դպրոցներում Վերջին զանգի արարաողությունը նշվել է մայիսի, 26-ին, իսկ վեցօրյա ռեժիմով աշխատողները այն կնշեն վաղը՝ մայիսի 27ին, պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության վարչության պետը։
Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցի բակը մարդաշատ է, միջավայրը տոնական։ Պետական օրհներգի հնչյունների տակ շրջանավարտները դուրս եկան տողանի, բարձրացվեց Արցախի Հանրապետության դրոշը, լռության րոպեով հարգվեց նահատակների հիշատակը։
Սինքրոն 2․ ՀԻՄՆ Այսօր մեր աշակերտներին ուղղված պատգամները չեն փոխվել, ասում է դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը։ Ի հեճուկս թշնամու, որ որոշել է հայաթափել Արցախը, մենք մեր աշակերտներին պատգամում ենք ամուր կանգնել այս հողին,
Սինքրոն 3․Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, մենք գիտենք, թե ինչ դժվարությոններով է դա լեցուն եղել, բայց միևնույն է, ի հեճուկս թշնամու մենք մեր պարապմունքներն անց ենք կացրել պատշաճ մակարդակով, մեր մանկավարժական առաքելությունը կատարել ենք պատվով։ Երեխան պետք լինի հայեցի, խոհեմ, գիտակ, քանի որ Արցախի ապագան նրանց ձեռքերում է։»
Այս տարի դպրոցը թողարկում է 5 9որդ դասարան․ տնօրենը հավատում է՝ նրանց ապագան լավ կլինի, նրանք այս ինը տարիների ընթացքում ստացել են բավարար գիտելիքներ, հայրենանվեր, հայեցի դաստիարակություն, և նրանք այս երկրի արժանի քաղաքացիներ կլինեն, ասում է։ Անահիտ Պողոսյանը երկրին խաղաղություն է մաղթում, իսկ իր՝ արդեն նախկին աշակերտներին մաղթում է միայն խաղաղ պայմաններում ապրելու, արարելու, զարգանալու հնարավորություն։
Այս օրը կարևոր օր է բոլոր շրջանավարտների համար, նրանք ավարտում են իրենց կյանքի մի կարևոր շրջանը, և նոր ծրագրերով մտնում մեծ կյանք։
Այսօր նրանք հուզված են, ուրախ ու տխուր․
Սինքրոն 4․ Մենք հրավիրել ենք ձեզ ներկա գտնվելու այս մեզ համար կարևոր միջոցառմանը, այսօր հրաժեշտ ենք տալիս մեր ուսուցիչներին, ընկերներին, դպրոցին։»
ԿԳՄՍ նախարարության տեսուչ Աննա Պետրոսյանը եկել է իր բարեմաղթանքերը հղելու 7-րդ դպրոցի շրջանավարտներին։
Սինքրոն 5․ԿԳՄՍ-ն իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցում Ձեզ, սիրելի շրջանավարտներ"։
Վերջին զանգի արարողությունը կարևոր միջոցառում է նաև կամ գուցե նախևառաջ ծնողների համար։ Նրանք երկար սպասել են իրենց զավակների կյանքի այս կարևոր իրադարձությանը և ավելի քիչ չեն հուզված, քան իրենք՝ շրջանավարտները։ Քնար Գրիգորյանը նրանցից մեկն է։
Սինքրոն 6․Զգացողություները հակասական են, հուզմունք, հպարտությւոն, տխրությւոն, ուրախություն, նաև անսահման երջանիկ ենք, որ կանգնած ենք այստեղ, չնայած շրջափակման պայմաններում, բայցմեր զավակների ուրախության մասնակիցն ենք։»
Այս ուսումնական տարվա շրջանավարտների կյանքի այս շրջափուլը համընկավ մեր երկրի և ժողովրդի համար շրջադարձային իրադարձությունների հետ։
Ավելի քան 160 օր շրջափակված է Արցախը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը, իր հայրենիքում արցախցին ապրում է վաղվա օրվա հանդեպ անորոշության պայմաններում, և այս օրերին կարևոր է, որ հավատն ավելի ուժեղ լինի, վճռականությունն ու կամքը՝ ամուր, որն էլ հետագա հաղթանակների ու ձեռքբերումների երաշխիքը պիտի լինի։

Last modified on Ուրբաթ, 26 Մայիսի 2023 15:32
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ