Մարտի 28, 2024

Հադրութի միջնակարգ դպրոցի Վերջին զանգը Ստեփանակերտում․ ճակատագրի հեգնանքը

By Սրբուհի Վանյան Մայիսի 27, 2023


Սինքրոն Ձայն ,

Մենք ապաստանել ենք Ստեփանակերտի Գրիբոեդովի անվան համար 3 դպրոցի հյուրընկալ օջախում 2021 թվականի փետրվարից։ Այս ընթացքում փորձել ենք խեղդել ցավը, որը, համոզված եմ, ընդհանուր է և աճեցնել հույսը, հավատալ ապագային, ու վերադարձին՝ Հադրութ, ասում է Հադրութի միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը։ Միջոցառումը համեստ էր․ առավելապես Վերջին դասի ձևաչափով էր անցկացվում․ ուսուցիչներն ու շրջանավարտները հավաքվել էին դասասենյակում, վերջին բարեմաղթանքերը տալու ու լսելու։

Սինքրոն 2,
'2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ապրում ենք որպես մի մեծ ընտանիք, մեկս մյուսի ցասվին տեղյակ, մեկս մյուցի ուրախությւոնը կիսելով;2021 թվակնին, վերադառնալով Ստեփանակերտ, բոլորս այն կարիքին էինք, որ առնվազը մի քանի ամսում կվերադառնանք մեր բնօրրանը։»

Բնօրրանը վերադառնալ դեռ չի հաջողվել․ և արդեն երրորդ տարին, Հադրութի միջնակարգ դպրոցը իր շրջանավարտերին մեծ կյանք է ճանապարհում Ստեփանակերտում։ Այս ուսումնականում դպրոցի ավելի քան 5 տասնյակ 9-րդ ու 12-րդ դասարանցի այս դպրոցի պատերի ներսում Վերջին զանգ է նշում , հույս պահելով, որ հեռու չէ այն օրը, որ Հադրութում կմասնակցեն Վերջին զանգի արարողության, ասում է տնօրենը։

Սինքրոն 3
"Իրադարձությունները զարգացան այնպես, որ շարունակում ենք մնալ Ստեփանակերտում, բայց հույս ունենք, որ հեռու չէ այն օրը, երբ հետ կբերենք մեր հայրենիքը։»

Աշակերտները հուզված էին, ուրախ, որ ավարտում են, տխուր, որ ավարտում են ոչ այն պայմաններում, ինչ պլանավորել էին։ Կարոտում են հայրենի դպրոցին այնտեղ՝ Հադրութում, Մեծ թաղերում, Ազոխում, Դրախտիկում․ շրջանավարտներից յուրաքանչյուրն իր առանձին ցավն ու կարոտն ունի։ Ծնողներն էլ եկել են իրենց զավակների ուրախությունն ու կարոտը կիսելու։ Շուշանիկ Դանիելյանը հուզված էր․

Սինքրոն 4
՛"Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, չէի ցանկանա որ այս պայմաններում նրանք նշեն վերջին զանգը, բայց էլի փառք Աստծո, որ խաղաղ է։ Կցանկանայի, որ ճանապարհը ապաշրջափակվի, մեր երեխաներն ունենան ավելի պայծառ ապագա, իսկ մեր Արցախ աշխարհը խաղաղ լինի։»



Շրջանավարտները ծնողների և ուսուցիչների համար փոքրիկ մշակութային միջոցառում էին կազմակերպել դպրոցի բակում։ Սա նրանց թերևս վերջին հանդիպումն էր այս դպրոցում, այսօր նրանք շրջանավարտ են, վաղը՝ դիմորդ, համալսարանական կամ արհեստավոր, ապա զինվոր, բժիշկ, արդեն կարևոր չէ, ասում է տնօրենը, կարևորը այս դպրոցում ստացած պատգամները ի կատար ածեն․ ապրեն Արցախում․ երջանիկ ապրեն, արժանապատիվ, չմոռանալով այն 1000-ավորներին, որ ընկել են, որպեսզի իրենց ապագան լուսավոր լինի։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ