Ապրիլի 23, 2024

Երեկ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 105-րդ տարեդարձը։

By Սրբուհի Վանյան Մայիսի 29, 2023

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։ Սա ՀՀ առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոսքն է։ Պատմաբան Արմինե Հայրապետյանը լիովին կիսում է այս միտքը, Սարդարապատի ճակատամարտը իրավամբ համարելով հերոսամարտ, իսկ առաջին հանրապետության ծնունդը մեր ժողովրդի ուժերի գերլարման, միաբանության արդյունք։ Եվ հետագայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք ազգային գոյաբանական խնդիրներ են լուծել , և արդյունք ու հաղթանակ ապահովել, կլինեն դրանք 88 թվականի իրադարձությունները, թե այսօրվա, համեմատվել են հենց Սարդարապատի հետ։ Պատմաբանը համոզված է, Սարդարապատն այլ դասեր էլ ուներ․ դրանք սերտել էր պետք։

Սինքրոն 1,
"Այս հերոսամարտը մեր պատմության փառՎՈՐ էջերից է, բայց այն մի ուրիշ կողմ էլ ունի․ մենք երբեք չեք փորձել այդ հերոսամարտի պատճառահետևանքային կապերը տեսնել։ Սարդարապատը հայ ժողովրդի կյնաքի վերջին հույսի ճակատամարտն էր, այնտեղ ամեն ինչ լինելու էր վերջին անգամ, և կորցնելը, և գնտելը։ Բարեբախտաբար հաղթանակ եղավ, ցավալի է, որ այն կրկնությւոն է ունենում, դասեր չենք քաղում, հարմարվում ենք։»

Հարցի պատասխանը պատմականորեն միշտ չի տրվում, ցավոք։ Իսկ առաջին հանրապետության հռչակումը ֆենոմենալ էր այն առումով, որ 600 տարի անց Հայաստանը կրկին պետականություն ունեցավ, կատարվեց ազգային երազանքը, կատարվեց պայքարի, զոհողությունների գնով։ Այն ընծա ու երկնային մանանա չէր, ասում է քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։ Այն ցեղասպանություն ապրած ժողովուրդը ձեռք բերեց արյունալի պայքարի միջոցվով։ Առաջին հանրապետության կյանքը կարճ էր, և Դավիթ Կարաբեկյանն այն բացատրում է այն ժամանակ տեղի ունեցող գլոբալ, աշխարհբաժանման գործընթացներով։

Սինքրոն 2,
"Տապալվեցին մի շարք կայսրություններ, ստեղծվել առաջին սոցիալիստական հասարակարգը, աշխարհը վերաձևվվեց, աշխարհաքաղաքական կենտրոնները պայքարում են իրենց շահերի համար, տարածաշրջանում 6 հանրապետությւոն՝ երեքը ճանաչված, երեքը՝ ոչ, պայքարում են իրենց շահերի համար։»

Դավիթ Կարաբեկյանը պատմական սխալ է համաում այն, որ անտեսել ենք մեր պատմաան իրավունքը, և կնքելով Բաթումի պայմնագիրը, ըստ էության հաշվի չենք առել , որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են տարածքային նկրտումներ հայտնել Զանգեզուրի ու հայկական մի շարք այլ տարածքների նկատմամբ՝ օգտագործելով այդ թվում շանտաժի գործիքը։ Թուրքական աշխարհի հետաքրքրությունները Կովկասում չեն փոխվել, ասում է Դավիթ Կարաբեկյանը։

Սինքրոն 3,
"Վեճը շարունկավում է նաև այսօր, պատմությունը եթե-ներ չի սիրում, պետք է բոլոր փաստարկները հաշվի առնել։ Ինչպես այն ժամանկա, այնպես էլ հիմա թուրքերն իրենց հետաքրքրությւոններն ունեին․ այն ժամաննկ Բաքվի նավթն էր, ու մուտքը Անդրկովկաս, հիմա էլ տնտեսական ու քաղաքական շահեր ունի։ Տարածաշրջանում կողմերից յուրաքանչյուրն ուզում է շահավետ դիրքավորվել։ «

Այսօր, այո, Սարդարապատին մոտ իրավիճակում ենք, ասում է Արմինե Հայրապետյանը, թշնամին ոչ թե դռանն է, այլ արդեն՝ տան մեջ, չեն փոխվել մեր թշնամիների աշխարհաքաղաքական շահերը, նույնն են նաև մեր խնդիրները։

Սինքրոն 4,
"Կուզենայի որ մեկ անգամ էլ գերլարեինք ուժերը և տայինք այդ հերոսամարտը, հաղթեինք, և կարևոր ը՝ արդյւոնքում ստեղծեինք պետություն, իսկապես ստեղծեինք, իր բոլոր իրավական ձևակերպումներով։»

105 տարի առաջ այս օրը հայտարարվեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում՝ Մեծ եղեռնից հետո, համընկավ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի հետ, կամ դրանց արդյունքում։ Աշխարհաքաղաքական իրադարձությունների համապատկերին հայ ազգի լինել-չլինելու հարցն էր վճռվում և գուցե կայուն պետություն ստեղծելու հնարավորթյուն չկար։ Բայց չնայած դրան, ու չնայած իր կարճատև գոյությանը` այն դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը:

Այսօր էլ, երբ ասում ենք, որ նոր Սարդարապատի շեմին ենք, ուզում ենք հավատալ, որ ազգային զարթոնքի, միաբանության արդյունքում լինելու է Վերածնունդ, որին ընդառաջ քայլում ենք այսքան երկար ու հավատում ենք ազգովի։

Last modified on Երկուշաբթի, 29 Մայիսի 2023 13:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ