Մարտի 29, 2024

Հնարավոր պատերազմը Կոսովոյում հետաձգվում է մեկ ամսով

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 01, 2022
Կոսովոյի իշխանությունները մեկ ամսով հետաձգել են Սերբիայի քաղաքացիների համար մուտքի նոր կանոնների ներդրումը, որոնց մասին Պրիշտինայի իշխանությունները հայտարարել էին հուլիսի 29-ին։ Եվրամիության ջանքերով նախատեսվում է Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանակցություններ սկսելու նպատակով՝ փոխանցում է BBC-ն։
 
Կոսովոյի հյուսիսում, որտեղ առավելապես ապրում են սերբեր, երեկ հնչել են օդային տագնապի ազդանշաններ։ Սերբական լրատվամիջոցները հաղորդել են,որ Կոսովոյի հատուկ ջոկատայինները փակել են Սերբիայի հետ սահմանը, ի պատասխան որի սերբական բանակը բերվել է բարձր պատրաստականության։ Բնակչությունը սկսել է բարիկադներ կառուցել։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի ոստիկանությունը ռազմական գործողություն կսկսի երկրի հյուսիսում բնակվող սերբերի դեմ։
 
Տևական դադարից հետո Սերբիայի և Կոսովոյի միջև հակամարտությունը կրկին սրվել է, երբ   Կոսովոյի իշխանությունների որոշում ընդունեցին, համաձայն որի՝ օգոստոսի 1-ից  սերբական փաստաթղթերով  Կոսովո մուտք գործելու սահմանափակումներ են գործում։ Կոսովոյի իշխանությունները ցանկանում էին  երեք ամիս ժամկետով ելումուտի հատուկ տեղեկանք տալ նրանց։ 
 
Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Բացի այդ, Սերբիան Եվրոպայի միակ պետությունն է, որ բացահայտ աջակցում է Ռուսաստանին ռուս - ուկրաինական պատերազմում ու բացահայտ քննադատում ՆԱՏՕ-ին։ 
 
Հավելենք, որ 2004 թվականից հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում։
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ