Դեկտեմբերի 09, 2022

Հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ․ Արայիկ Հարությունյան

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 15, 2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

«Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս:  Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում:
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի  տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ», ասված է նախագահի գրառման մեջ։ 
Last modified on Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2022 13:01
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ