Print this page

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը կհանդիպի Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 19, 2022
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը կհանդիպի Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ Artsakh Public Radio
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունների հետ, սակայն հանդիպման օրը դեռևս հստակեցված չէ։ 
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Արցախի Աժ ընդդիմադիր՝ «Արդարություն» «ԱԺԿ» և «ՀՅԴ» խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը՝ Լաչինի միջանցքի հետ կապված՝ ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդի հայտարարության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով։ 
 
Նախաձեռնությանը չէր միացել «Միասնական հայրենիք» խմբակցությունը։ 
 
«Արդարություն» խմբակցության ղեկավարը շեշտեց, որ նախաձեռնությունն ընդդիմությանն է, իսկ «Միասնական հայրենիքն» ընդդիմադիր ոչ մի նախաձեռնության չի միացել։

Related items