Ապրիլի 24, 2024

Խրամորթում ադրբեջանցիների աուդիոսպառնալիքներն ու մուղամները այլևս չեն լսվում

By «Արցախ» լրատվական Մարտի 02, 2022
Արդեն մի քանի օր է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիների աուդիոսպառնալիքներն ու մուղամները  չեն լսվում՝ «Արցախ» լրատվականին ասել է Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:  Նրա  խոսքով վերջին 4 օրը գյուղում կրակոցներ նույնպես չեն եղել։ 
 
"Խրամորթի հետ կապված հուսադրող նորություններ ունենք: Արդեն չորրորդ օրն է Խրամորթի, ինչպես նաև Ակնայի շրջանի շփման գծում արտառոց դեպքեր չեն եղել: Ռուս խաղաղապահների բանակցությունները արդյունք են տվել: Գյուղացիներն օգտվելով արևոտ եղանակից շարունակում են  գյուղատնտեսական աշխատանքով զբաղվել: Իրավիճակը վերահսկվում է: Այդ հատվածում   ԱՀ Ոստիկանության  Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն էլ շարունակում են   ուժեղացված  ռեժիմով ծառայություն իրականացնել»: 
 
Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ վերջին օրերին հարաբերական կայուն վիճակը պահպանվել է ոչ միայն Խրամորթի, այլ մյուս սահմանային գյուղերի՝ Կարմիր Շուկայի և Թաղավարդի ուղղությամբ։
 
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ