Ապրիլի 25, 2024

Աժ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 30, 2022
Պատգամավորական հայտարարությունները  կապված էին  Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։ Ադրբեջանը ամենաբարձր ռազմաքաղաքական մակարդակով շարունակում է տասնամյակներ շարունակ    որդեգրած հայատյաց  քաղաքականությունը՝ ասում է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախագահ Արթուր Հարությունյանը։ 
 
«Մեր առջև կանգնած մարտահրավերներին դիմակայելու և մեր վերջնական նպատակին հասնելու համար շատ կարևոր է լինել հանախմբված և միասնական, զերծ մնալ  ներքին պառակտումներից։ Ադրբեջանը օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից և խախտելով հրադադարի ռեժիմը նախևառաջ փորձում է ահաբեկել Արցախի ժողովրդին և միաժամանակ ստվեր գցել ռուսական խաղաղապահ առաքելության վրա»։
 
 Արցախի գարունը ոչ միայն ձյուն բերեց, այլ նաև գիտակցում, որ չի կարելի կորցնել զգոնությունը՝ ասում է Սեյրան Հայրապետյանը «Միասնական հայրենիք» խմբակցությունից։ Նրա խոսքով՝ ցանկացած հնարավորության դեպքում թշնամին մեզ սպանելու կամ տեղահանելու է։ 
Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ազգային ժողովի   Արցախի ժողովրդավարական կուսակցությունից  Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ Արցախը հայտնվել է խոցելի իրավիճակում բոլոր առումներով՝ անվտանգային, տնտեսական, ենթակառուցվածքային, տեղեկատվական։ 
 
«Պետք է նշեմ, որ այն խոցելությունը կրկնապատկվում է քաղաքացիների․․․ » 
 
Մարտահրավերները շատ են, դրանք հաղթահարելու ուղին՝ մեկը․ զգոնություն և ազգային միասնություն։ 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 30 Մարտի 2022 19:49
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ