Ապրիլի 19, 2024

Անվտանգային հարցերը՝ առաջնահերթություն

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 30, 2022

-Արցախը անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու։  Արցախի խորհրադարանականները ապրիլի 14-ի համատեղ հայտարարության դրույթներին հավատարիմ են մնում։ Սա, իհարկե, վիճարկելի չէ, բայց ի՞նչ քայլեր են ձեռնարկում Արցախի իշխանությունները մեր ձայնն ավելի լսելի դարձնելու համար։ Ե՛վ Արցախի, և՛ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ի՞նչ քննարկում են ունեցել Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման և այլընտրանքային ճանապարհի կառուցման թեմաներով։ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի հարցերին արտգործնախարար Դավիթ Բաբայանն է պատասխանում։ Եթե մենք չկարողանանք կարգավորել մեր հարցերը ներսում, միջազգային հարթակներում առաջընթացի մասին խոսելն անհնար է։ 

«Կա հրապարակային աշխատանք և կա, իհարհե, փակ աշխատանք։ Մենք հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց հետ, երբեք դա չենք բարձրաձայնում, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ ԱԳ նախարարության հետ։ Հայաստանի դեսպանները Արցախի հարցում տարբեր հարթակներում պայքար են տանում։ Մենք կարմիր գծեր ունենք, և եթե այդ կարմիր գծերը որևէ մեկը փորձի խախտել»։

 Պատերազմից հետո Արցախի ԱԱԾ գործունեության հիմնական ուղղություններից մեկը պետական դավաճանություն դեպքերի բացահայտումն   ու կանխումն է։ Վերջին շրջանում պետական դավաճանության դեպքերը կտրուկ աճել են։ Դրանց առնչությամբ հարուցվում են քրեական գործեր։ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արեգ Ավագյանը հարցնում է՝ քրեական օրենսգրքում այս առնչությամբ խստացումներ չե՞ն նախատեսվում։ Արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն է պատասխանում։ 

«Արդարադատության նախարարության կողմից նախաձեռնվել է քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծի մշակումը, այն արդեն շրջանառության մեջ է։ Որով նախատեսվում է պետական դավաճանության համար նախատեսված պատիժը խստացնել և ավելացնել նաև ցմահ ազատազրկում»։  

Հանցագործության այս տեսակի համար պատգամավորն առաջարկում է կիրառելի դարձնել մահապատժը։ Վերջերս պետնախարար Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ։ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանի համոզմամբ՝ Արցախ և Հայաստան քաղաքական սուբյեկտների միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը բավարար չէ։ Արդյոք, Արցախը արտաքին քաղաքականության կոնտեքստում կարողանալու է իրավակարգավորումները համապատասխան մակարդակի վրա դնել։ Նախագահը կիսում է պատգամավորի մտահոգությունները։ 

«Մենք կիսում ենք Ձեր մտահոգությունները։ Երկու կառույցների միջև կա բաց, բայց խոսքը միայն այս երկու կառույցների միջև չէ։ Ես ՀՀ վարչապետին էլ եմ ներկայացրել որոշ կառույցների ոչ բավարար համագործակցությունը։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մենք ունեցել ենք այլ արտաքին քաղաքական ծրագրեր, տեսլական, բայց պատերազմի արդյունքում յան փոխվել է Մենք ունենք շտկելու, կանոնակարգելու անհրաժեշտություն»։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում սահմանազատման և սահմանագծման շուրջ։ Սա Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական որոշումն է, բայց օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճատներից ելնելով այս գործընթացը մեր երկրի բնականոն գործունեության վրա չանդրադառնալ չի կարող։ Արցախի իշխանություններն ի՞նչ դիրքորոշում ունեն այս հարցի առնչությամբ․ Մարսել Պետրոսյանի հարցը, ով այսօրվանից ղեկավարում է «Միասնական Հայրենիք» խմբակցությունը Հանրապետության նախագահին էր ուղղված։ 

«Այն թեմաներն, ինչ վերաբերում է Արցախին ինչ որ բան անելուց հետո Հայաստանի վարչապետը տեղեկացնում է մեզ, ավելի ճիշտ մինչև այսօր տեղեկացրել է, որովհետև նոյեմբերի 9-ից հետո որևէ բան ստորագրված չէ»։

 Աշխարահաքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին հրատապ և օրակարգային է դառնում պարենային անվտանգության հարցը։ Հնարավոր սովը կարող է հարվածել նաև Արցախին։ «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամ Սեյրան Հայրապետյանը հետաքրքրվում է՝ պարենային անվտանգության համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Երկրի նախագահը այս հարցը Անվտանգության խորհրդում քննարկելու անհրաժեշտություն է տեսնում։ 

«Ունենք ոչ միայն պարենային, այլև էներգետիկ, առաջին անհրաժեշտության պաշարների խնդիր։ Մենք համապատասխան քայլեր ձեռնարկում ենք պարենային ճգնաժամից խուսափելու համար»։

   ԿԽՄԿ-ն Արցախում միակ միջազգային կազմակերպությունն է։ Պատերազմից հետո կազմակերպության առաջնահերթությունները փոխվել են։ Այն բազմաթիվ ծրագրեր է իրականացնում տեղահանվածների, զոհված զինծառայողների ընտանիքների հետ։ Կազմակերպությունը համագործակցո՞ւմ է կառավարության հետ։ Հարցը Սեյրան Հայրապետյանինն է։ Դավիթ Բաբայանն է պատասխանում։ 

«Մենք, իհարկե, համագործակցում ենք։ ԿԽՄԿ-ն ի թիվս այլ ծրագրերի իրականացնում է նաև մարդասիրական ծրագրեր։  Մենք կարևորում ենք այդ համագործակցությունը, միշտ հաշվի առնելով և առաջնորդվելով մեր ազգային շահերով»։  

Պատգամավորները նաև հարցեր են  առաջադրել  բռնի տեղահանվածներին գույքով ապահովման, առողջապահության, էներգետիկայի   բնագավառներից։ Պայմանավորվածություն  է ձեռք բերվել  մի շարք հարցերի շուրջ  քննարկումներ ունենալ այլ ձևաչափով։

Last modified on Ուրբաթ, 01 Հուլիսի 2022 11:28
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ