Ապրիլի 19, 2024

Փակ դռների «աղմուկը»․ դռնփակ քննիչ հանձնաժողովից երբեմն լուրեր են սպրդում

By Լենա Բադեյան Հուլիսի 13, 2022

44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքը լիարժեք դարձնելու համար առաջիկայում նախատեսվում է փոփոխել Աժ–ի կանոնակարգ օրենքը։ Փոփոխությունները կբացառեն դեպքերը, երբ որևէ հրավիրյալ, ում ցանկանում են լսել քննիչ հանձնաժողովում,հրաժարվի ներկայանալուց։ Առաջին մերժումը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանինն էր։Թեև հանդիպումների և հարց ու պատասխանի փուլին հանձնաժողովում դեռ չեն հասել, բայցՕսկանյանը դեռ մայիսին հայտարարել էր, որ չի հավատում հանձնաժողովի նպատակների անկեղծությանն ու ազնիվությանը։ Նախկին պաշտոնյայի ներկայացմամբ՝ բոլոր հարցերին տալու է միայն մեկ պատասխան. «Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի»։ Հանձնաժողովում, ամեն դեպքում, համոզված են՝ լսելու են բոլոր նրանց ում ներկայությունը նպատակահարմար կհամարեն։ Հակառակ դեպքում դա կունենա ոչ միայն բարոյական և քաղաքական հետևանք, այլև՝ իրավական։ «Թավշյա հեղափոխության»օրերին փոփոխված ԱԺ կանոնակարգ օրենքը կրկին կփոխվի, հաստատում է Քոչարյանը․

«Քաղաքական պատնեշներ ստեղծել և դրա հետևում թաքնվելու շանս չունեն։ Եթե իրենք մտածում են, որ այն օրենսդրական նորմը, որը ստեղծվել է իմիջիայլոց 2018–ի հոկտեմբերի 2–ին, իրենք շատ լավ հասկանում էին, որ իշխանությունը կորցնում են և իրենք կանոնակարգ օրենքում արել են շատ հետաքրքիր մի փոփոխություն, որ նախկին պաշտոնյաները իրավասու են նաև չգալու։ Նախկինում եղել է, որ նրանք չէին կարող չգային։ Դա նոր մենք հայտնաբեերեցինք, հիմա կվերականգնենք արդարությունը և Օսկանյանը և մնացած բոլորը՝ գեներալ, դիվանագետ, նախկին նախագահ, բոլորը գալու են։ Չգալը կունենա հետևանք»։

 Նախկին ու ներկա պաշտոոնյանեերի քննիչ հանձնաժողով հրավիրելու ժամկետը, ըստ ամենայնի, կսկսվի սեպտեմբերից։ Հրավրյալների նախնական ցանկն արդեն պատրաստ է․

«Մեր հրավիրյալների ցանկի մեջ գործող վարչապետը կա և ասեմ, որ այդ ցանկը բավականին մեծ է՝ ոչ միայն բանակցային գործընթացին քաջ տիրապետող դիվանագետներ են նաև նախագահներ են և այլ փորձագետներ են, այլ նաև զինվորականներ են և ընդհանրապես մեր 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրման բոլոր 7 կետերը շատ ներառական են։ Մենք հաստատված ցանկ ունենք և դուք շատ լավ կլինեք տեղեկացված։ Մենք արել ենք բազմաթիվ նիստեր, աշխատանքային քննարկումներ և ստացել ենք աննկարագրելի մեծ քանակությամբ տեղեկատվություն, որի ուսումնասիրման փուլը մեզանից հսկայական ջանքեր է պահանջելու»։

 Մինչ այս պահը հանձնաժողվում ուսումնասիրել են բազմաթիվ փաստաթղթեր՝ թիվն անցնում է 10 հազարից։ Միայն այդ փաստերով արդեն ակնհայտ է այն խզումը, որ եղել է ԶՈՒ ներսում։ Խնդրի մասին բարձրաձայնում են հենց քննիչ հանձնաժողովի անդամները՝ Արմեն Խաչատրյանն ու Գուրգեն Մելքոնյանը․

«Ճշմարտացիության և արդյունավետության չափանիշը դա պրակտիկան է։ Մենք պրակտիկայում, արտակարգ ռեժիմի պայմաններում՝ և՛ քառօրյա պատերազմի ժամանակ, և՛ 44–օրյա պատերազմի ժամանակ տեսանք այդ անջրպետը, որը գոյություն ունի ԳՇ–ՊՆ հարաբերություններում, ինչը ուղղակի անընդունելի է և կործանարար է մեր երկրի համար»։

«44–օրյա պատերազմի ժամանակ մենք այդպես էլ չհասկացանք՝ ով է ղեկավարում պատերազմը։ Ամեն մեկը իր վրայից գցում է այդ պատասխանատվությունը և վերջում մեղավորը պարզվեց, որ վարչապետն է»։ 

Թեև քննիչ հանձնաժողովը փակ է աշխատում, բայց որոշ բացահայտումների մասին հայտնի է դառնում հենց հանձնաժողովականների ցանկությամբ։ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջերսակնարկեցԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի սխալներիր մասին։

«Ապացույցները 330 սենյակում հիմա դրված են։ Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ 44–օրյա պատերազմըքննող հանձնաժողովիե զրակացության մեջ անպայման կտեսնեք Օնիկ Գասպարյանը «Իսկանդերի» օգտագործման ինչպիսի խայտառակ պլան է հաստատել։ բայց հիմա դրա մասին չենք խոսում, ամեն ինչ իր հերթականությամբ»։

 Թեև ընդդիմադիր պատգամավորները հանձնաժողովի ստեղծման առաջին իսկ օրվանից բոյկոտում են աշխատանքը, բայց Քոչարյանի վերջին հայտարարությանը արձագանքել են։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան ԱբրահամյանըՔոչարյանի խսքերը լուրջ մեղադրանք է համարում։ Պատգամավորի ներկայացմամբ՝ խոսվում է մի թեմայի մասին, որին խիստ սահմանափակ թվով անձինք են տիրապետում։Պատգամավորը կողմ է, որ պշտոնաթող զինվորականները սկսեն խոսել, ֆեյբուքում գրել է․«խոսելու ժամանակը վաղուց է հասունացել է, շատերը նույնիսկ ուշացել են»։

«Այդ հանձնաժողովի գլխավոր նպատակը քաղաքական ձևակերպումներ տալն է և կոնկրետ թիրախավորել հրամանտարների, քաղաքական պաշտոններում գտնվող անձանց։ Դա, բնականաբար, ենթադրում է Նիկոլ Փաշինյանի վրայից պատասխանատվության բաշխում տարբեր այլ դերակատարների վրա։ Պաշտոնաթող զինվորականները,ե թե ուզում են իրենք իրենց պաշտպանել, ապա դրա միակ և ամենակարճ ճանապարհը խոսելն է՝ արձագանքելու և ճշմարտությունը ներկայացնելու ձևով»։ 

Պատերազմից առաջ իրակնացված սխալ պլանավորումների մասին խոսել են քննիչ հանձնաժողովի մյուս անդամները՝ շեշտելով, որ այդպիսի պլանավորումների դեպքում պարտությունն անխուսափելի էր։ Եթե Քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտող ընդդիմությունը հույսը դրել է հետագա իշխանափոխության վրա և հանրությանը բացահայտումներ է խոստանում այդ ժամանակ, ապա գործող իշխանության անդամները պնդում են՝ երբ ԱԺ քննիչ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքները, այդ ժամանակ բոլորը, ըստ արժանվույն, պատասխան են տալու։ Ինչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքի ժամկետներին, ապա այն անսահմանափակ չէ։ ստեղծվել է այս տարվա փետրվարին։ նախկինում քննիչ հանձնաժողովների գործունեության համար սահմանված ժամկետը 6+6 ամիսն էր։ Փոփոխված տարբերակով հանձնաժողովը ստեղծվում է 1 տարի ժամկետով՝ ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ