Մարտի 28, 2024

Քաղաքական դաշտը վերաթողարկելու ու վերաիմաստավորելու կարիք ունի․ Հայաստանում նոր Շարժում է ձևավորվում

By Սրբուհի Վանյան Մայիսի 31, 2023

Մայր Հայաստան վերկուսակցական շարժման նպատակն առողջ ուժերի լայն համախմբում ապահովելն ու Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի ազգային-պետական շահերի պաշտպանությունն է՝ գործող իշխանության հեռացման միջոցով, շարժառիթը՝ այն իրավիճակը, որ այսօր առկա է Հայաստանում ու Արցախում ու նրանց շուրջ, մեզ հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետը համոզված է ՝ ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, դրա երկու՝ արտաքին և ներքին բաղադրիչներով։
Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունը, որի վրա հենվելով՝ իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ չունի իր ժողովրդի վստահությունը՝ իշխանությունը պահելու համար եւ հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:
Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, իշխանությունը պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:
Այսօր, Հայաստանում, մենք ունենք երկրորդ տարբերակը՝ ասում է․
Սինքորն 1,
"Իշխանության վարկը շատ ցածր է, սոցհարցումները ցույց են տալիս, որ 15 տոկոսից քիչ։Նման պայմաններում բոլոր երկրներում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ։Դա բնականպրոցես է, պառակտված հանրությանը պետք է միավորել։Եվ մենք որոշել ենք ստեղծել վերկուսակցական շարժում, միավորել պառակտված հանրությանը, վերջ տալ թշնամական մթնոլորտին, և լուծել խնդիրը՝ այս իշխանության հրաժարականի հարցը «։
Աշխարհում, մեր տարածաշրջանում ու երկրի ներսում ամեն ինչ դինամիկ կերպով փոխոխվում է և այն Հայաստանը, որը կար մինչև 2018 թվականը, չկա այլևս, ասում է քաղաքագետը։ Չկա նաև մինչև 2020 թվականը գոյություն ունեցած Հայաստանն ու քաղաքական լանդշաֆտը։
Այդ համապատկերին, սակայն անփոփոխ է մնացել քաղաքական մտածողությունը, բառապաշարը, դիսկուրսը, որն իրականության հետ որևէ աղերս չունի, ասում է։
Ստեփան Դանիելյանը գտնում է՝ ամբողջ քաղաքական դաշտը պետք է վերբեռնել, վերաձեւել, վերաիմաստավորել, վերագնահատել։ Նոր իրականությունը նոր մտածողություն ու նոր դերակատարների կարիք ունի։
Սակայն բոլոր Շարժումներն ու քաղաքական և կուսակցական ավելի նեղ շահեր հետապնդող ու իշխանության ձգտող ուժերն էլ ի վերջո ժողովրդի ականջին հաճո կարգախոսներով են իշխանության գալիս։ Ինչ՞վ պիտի տարբերվի այս շարժումը, ի՞նչ խնդիր է լուծելու, ինչպե՞ս․ Ստեփան Դանիելյանն ասում է, որ Շարժման նախաձեռնողներն ըմբռնումով են մոտենում․ նման հարցերի առաջացումն օրինաչափ է ստեղծված իրավիճակում ․
Սինքրոն 2,"Մենք հայտարարել ենք, որ սա աթոռակռիվ չէ, պետք է լինի ժամանակվորր կառավարություն,մինչև մեկ տարին, նոր ընտրություններ պիտի կազմակերպվեն, և մարդը, ով կղեկավարի նոր կառավարությունը, հետագայում չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Մեր շարժմանը կարող են միանալ բոլոր ցանկացողները, անգամ ՔՊ ականներ, որոնք տեսնում են, որ իրավիճակը լավագույնը չէ, և մտահոգ են երկրի ճակատագրով։ «
Շարժման մեկնարկը հենց մայիսի 28-ին հայտարարելը պատահական չէ, ասում է քաղաքագետը, պատահական չէ և այն, որ Շարժումը կոչվել է Մայր Հայաստան, քանի որ այն գաղափարը, որը պետք է միավորի բոլորին, դա հենց Հայրենիքն է, մայր Հայաստանը։

Շարժման նախաձեռնող խումբը գիտակցում է, որ մարդիկ կոչերից բացի կոնկրետ քայլեր են ակնկալում, բայց այստեղ հանրությունը պետք է տարբերակի, որ
Սինքրոն 3,
"Այդտեղ կա արտաքին կոնյուկտուրան, բայց դրված չէ ազգային շահը։"բոլոր նմանատիպ շարժումների մասին․ կամ մարդիկ կասկածել են, որ դրանք օգտագործվել են՝ իշխանության գալու համար, այս դեպքերում մարդիկ հանդես են եկել արտաքին կողմնորոշումներով․ այդ մարդկանց համար կան փրկիչներ՝ Ռուսաստանից, Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։ Մենք իհարկե ուսումնասիրել ենք այդ ամենը, դրա համար էլ շեշտել ենք, որ մեր նպատակը իշխանության գալը չէ։»
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները Հռչակագիր են ընդունել, որտեղ մանրամասն ներկայացնում են, թե ինչ հիմքով, ինչ արժեքների պահպանման համար և ինչ նպատակով է ձևավորվում Շարժումը։

Այսօր, գործող իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պահպանման, սեփական հայրենիքում հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ գոյության և զարգացման համար, ասվում է Հռչակագրում։
Թշնամին հայտնվել է Հայաստանի տարածքում՝ սպառնալով ՀՀ ինքնիշխանությանը և միջազգային սուբյեկտայնությանը: Արցախն ամբողջական ոչնչացման շեմին է։ Իշխանության կողմից վարած կործանարար արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ: Քանդվել է պետության անվտանգային ճարտարապետությունը։ Դա Ադրբեջանին հնարավորություն է տվել շրջափակել Արցախն ու հավակնել Հայաստանի տարածքներին:
Զրուցակիցս Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերն անքակտելի է համարում, գտնում, որ դրանց տարանջատումը հղի է ողբերգական հետևանքներով: Մեկի զոհաբերման գնով մյուսի գոյության ապահովման թեզը կեղծ ու վտանգավոր է համարում:
Այս ամենը հաշվի առնելով Մայր Հայաստան շարժումը երկրում ձևավորում է համազգային միասնություն՝ կանխելու Արցախի ոչնչացումը, Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումը, կոչ է անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հասնել համազգային, գոյաբանական խնդիրների լուծմանը։ Քաղաքագետն ասում է, որ Շարժումը բաց է համագործակցության պատրաստ բոլոր կազմակերպությունների ու անհատների համար։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 06:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ