Ապրիլի 19, 2024

ԱԺ հանձնաժողովներում ու խմբակցություններում Բյուջե -2022 քննարկումները ավարտվեցին

By Սրբուհի Վանյան Հունիսի 05, 2023

Բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացրել է Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով 2022 թվականի պետական բյուջեի կատարմանը վերաբերող ցուցանիշներին։ Բյուջեի 57 տոկոսն ուղղվել է սոցիալական խնդիրների լուծմանը:

«Քննարկումները այս ընթացքում կատարվել են ԱԺ հանձնաժողվներում ու խմբակցություններում, բացառությամբ միասնական հայրենիք խմբակցության, Մանրամասներ ներկայացնելու կարիք չկա, ներկայցնեմ միայն հիմնական ցուցանիշները»:
Պլանավորված 47 մլրդ 331 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 47 մլրդ 914 մլն դրամ։ Ծրագրված ցուցանիշը կատարվել է 101,2 տոկոսով՝ ասում է Վահրամ Բաղդասարյանը;

«2022 թ․ ՀՀ ից ստացված բյուջետային վարկի գումարը կազմել է 176 մլրդ դրամ»։

Այդպիսով Արցախի հանրապետության 2022 թվականի փաստացի ծախսերը կազմել են 200 մլրդ 643 մլն դրամ։ Ամբողջ ծավալով ֆինանսվավորված են աշխատավարձերը, սոցիալական նպաստները, այդ առումով պարտավորություններ պետությունը չունի, ասում է Վահրամ Բաղդասարյանը։

Պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցը Արցախի տեղահանված բնակիչների համար նախատեսված դրամական վճարումներին էր վերաբերում։

«Հարցս ավելի շատ ընթացիկ տարվան է վերաբեվում․ տեղահանված քաղաքացիների 40000 ական դրամները որ ամիսն է վճարված, և ինչքան է մնում այս պահի դրությամբ»:
Երեք ամսվա գումարները վճարված են՝ տեղեկացնում է ֆինանսների նախարարը։ Վճարման ենթակա են մարտ, ապրիլ, մայիս ամիսների գումարները։
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ամփոփելով 2022 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների արդյունքները, նշել է, որ հաշվեքննիչ պալատի եզրահանգումը հաշվետվության վերաբերյալ դրական է: 3 կողմ ձայնով 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետությունը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը: Միասնական հայրենիք խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 06:59
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ