Ապրիլի 20, 2024

Հողային աշխատանքները գրեթե ավարտվել են, մեկնարկել է ասֆալտապատումը

By «Արցախ» լրատվական Մարտի 27, 2023

Տեղ-Կոռնիձոր 11,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածում վերակառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Նշված հատվածում կապալառու բոլոր 3 կազմակերպություններն էլ աշխատում են ըստ նախատեսված ժամանակացույցի՝ «Արցախ» լրատվականի հարցմանն ի պատասխան  հայտնել են  «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ից։ Խոսքը Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող այլընտրանքային ճանապարհի Տեղ-Կոռնիձոր հատվածի մասին է, որի վերաբերյալ  սոցցանցերում տեսագրություն է շրջանառվում, համաձայն որի՝ այնտեղ շինարարությունը դադարեցվել է, իսկ շինտեխնիկան դուրս է բերվում տեղանքից։  Ըստ մեր գրավոր հարցմանը տրված պատասխանների՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհին հողային աշխատանքները գրեթե ավարտվել են։ Մարտից մեկնարկել է ասֆալտապատումը։ Այս պահի դրությամբ 11,8կմ երկարությամբ վերակառուցվող ավտոճանապարհի մոտ 10 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտ-բետոնե ծածկի առաջին շերտը։ Նախատեսված է շինարարությունն ավարտել ապրիլի 30-ին, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն։ «Եթե ոչ, հնարավոր է`  վերջնաժամկետը մեկ ամսով երկարացվի»,-հայտնել են դեպարտամենտից։

Last modified on Երկուշաբթի, 27 Մարտի 2023 14:02
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ