Ապրիլի 20, 2024

ՀՀ-ում 21000 տեղահանված արցախցի կա հաշվառված

By Սրբուհի Վանյան Հունվարի 19, 2022

ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբը, իր առջև դրված հրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց,   ձևավորվել է նաև որպես կառույց։  Շտաբի գրեթե բոլոր աշխատողները տեղահանված արցախցիներ են: Պատերազմի օրերին ու դրանից հետո օպերատիվ շտաբն աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար  մի քանի հասցե է ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Այսօր արդեն շտաբը գործում է մեկ հարկի տակ՝ Աբովյան 9-ը հասցեում։ Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյան․

«Օպերատիվ շտաբն ունի իր հաստիքային միավորները: Բացի նեղ հաստիքային կազմից, ունենք  Շտաբին կցված տարբեր գերատեսչությունների տարածքային ստորաբաժանումներ,  տեղահանված շրջանների հաշվին, որոնք շարունակում են իրենց գործառույթները՝ սպասարկելով  տեղահանված քաղաքացիներին»:

 Օպերատիվ շտաբում հաշվառված քաղաքացիների թիվը շուրջ 21 000 է, նրանց մեջ կան 443 բազմազավակ, 500-ից ավելի ուսանող ունեցող ընտանիքներ։ Հաշվառված տվյալներով՝ տեղահանված ընտանիքների մեջ կան վերջին պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների 203, անհայտ կորածների 23,  հաշմանդամություն ունեցող 248 ընտանիքներ: Բոլոր քաղաքացիներին օպերատիվ շտաբը շարունակում է ծառայություններ մատուցել, օժանդակել խնդիրների լուծմանը։ Հիմա ավելի շատ այլ բնույթի՝ սոցիալական ծրագրերին զուգահեռ վարչարարական խնդիրները կանոնակարգելու պահանջարկ կա: Միքայել Վիրաբյանը  շտաբի ստորաբաժանումներն է թվարկում. 

«Կադաստրի պետկոմիտեից համապատասխան ստորաբաժանումը և կադաստրի կոմիտեի  գլխավորությամբ համապատասխան հանձնաժողովը՝ անշարժ և շարժական գույքի գնահատման համար: Սոցապ ծառայությունից  երկու բաժիններ՝ նպաստների և թոշակների, առողջապահության բաժինը, տեղահանվածների՝ ըստ շրջանների, աշխատանքային խմբերն են գործում, Նոր տարվա նախաշեմին բացվեց  բնակարանային կոմիտեի ստորաբաժանումը և սկսվել է փաստաթղթերի ընդունումը»:

 Օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ համապատասխան կառույցների հետ։ Տեղահանվածների վերաբերյալ ձևավորել են ինֆորմացիոն ընդհանուր համակարգ։ Նպատակը՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելն ու փաստաթղթաշրջանառության և վարչարարության պարզեցումն է։ Սինքրոն..3« Ունենք  համագործակություն  ՀՀ համապատասխան կառույցների հետ  և պետք է նշեմ, որ բոլոր նախարարությունների ստորաբաժանումները  մեր ստորաբաժանումների հետ միասնական շղթայով կատարում են միասնական գործարքներ:Փորձել ենք մինիմալի հասցնել մեր քաղաքացիների տեղաշարժը՝ հատկապես ՀՀ-ից  դեպի Արցախ՝  բարոյահոգեբանական, սոցիալական վիճակը հաշվի առնելով»: Միքայել Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ամենաշատ դիմումները բնակարանային և զբաղվածության ապահովման հարցերով են: Նոր միջավայրում նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջանում շահառուների մոտ: Խնդիրը փորձում են լուծել՝ ցանկացողներին մաս դարձնելով ոչ ֆորմալ կրթական նախաձեռնություններին, կարճաժամկետ ուսուցողական ծրագրերին: 

«Ամենաշատ խնդիրները կապված են բնակարանային են՝ վարձավճարներ,ժամանակավոր կացարաններ, վճարունակություն: Պատերազմի օրերին ու դրանից անմիջապես հետո այդ հարցերը լուծվում էր ՀՀ սոցապ նախարարության հետ համատեղ: Նրանց հետ ունենք երկու պետական ծրագրեր. երեքամսյա դասապրոցեսի  պատրաստման միջոցով  և կա հասարակական  սեկտորի միջոցով: Ծրագրից մեր քաղաքացիները օգտվել են: Պետք է նշել, որ   արդյունքում հազարավոր տեղահանվածներ աշխատանքի են անցել»:

 Օպերատիվ շտաբի պետն ասում է, որ շատ քաղաքացիներ Արցախ վերադառնալու ցանկություն ունեն։  Չկան կացարաններ. Արցախի իշխանությունների կողմից համապատասխան պայմանների ստեղծման դեպքում վերադարձողների թիվը քիչ չի լինի: Օպերատիվ շտաբում 2021 թվականի դեկտեմբերից գործում էր զանգերի կենտրոն, որը հիմա տեղափոխվել է ԱՀ նախագահի աշխատակազմ: 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին ստացվում էր ամսական շուրջ 6000 զանգ, փետրվարին զանգերի թիվը նվազեց մինչև 4800: Մարտին այդ թիվը 3400 էր: Պատերազմից անմիջապես հետո  զանգերի միջոցով էին տեղեկանում  շահառուների կարիքների մասին և կազմակերպում հումանիտար միջոցառումներ: Զանգերի վերլուծությունը հիմա օժանդակում է  տեղահանվածների խնդիրների ուսումնասիրմանն ու ծրագրերի մշակմանը:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 21 Հունվարի 2022 06:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ