Ապրիլի 24, 2024

70-ից ավելի մասնագետների կարիք` ԱՀ բուժհաստատություններում

By Անի Աբաղյան Հունվարի 31, 2022
Արցախում բժշկությունը անվճար է սոցիալական բոլոր խմբերիր համար: Սա ԱՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է, որն արդեն կյանքի է կոչվել: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով բացառությունների շարքում է ատամնաբուժությունը: Վերջինս նախատեսվում է առանձին խմբերի համար նույնպես անվճար դարձնել : 
 
«Այս պահին ուրախությամբ ուզում եմ նշել, որ համակարգն ամբողջությամբ անվճար սպասարկման է անցել: Բացառություն են կազմում ատամնաբուժությունը, պլաստիկ և էսթետիկ ծառայությունները: Վաղվանից նախատեսում ենք այս գործին կցել նաև պետական այլ հիմնարկներ, որոնց օգնությամբ կկարողանանք ավելի ուժեղ հսկողություն սահմանել»:
 
2021 թվականին աշխատանքներ են տարվել բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Այժմ աշխատանքներ են տարվում Վանքի և Կարմիր Շուկայի տեղամասային հիվանդանոցները բժշկական սարքավորումներով ապահովելու համար: 
 
«Ավարտվում է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» նոր շենքի շինարարությունը: Առաջիկայում այն շահագործման կհանձնվի: 2021 թ-ի ԿԽՄԿ-ի կողմից կապիտալ վերանորոգվել է Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումների բաժանմունքները: Վերանորոգվել է նաև ԱՆ բժշկական պահեստի առաջին մասնաշենքը, որը համալրվել է սառնարաններով»: 
 
Առողջապահության համակարգը 70-ից ավել մասնագետների կարիք ունի:Նախարարի խոսքով 23 բժիշկների հետ նոր պայմանագրեր են կնքվել, 31 ապագա բժիշկներ էլ անվճար հիմունքներով ընդունվել են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Վերապատրաստվում են 14 բժիշկ, որից 9-ը՝ արտերկրում: Գործող 277 բժիշկների և այլ բուժաշխատողների աշխատավարձը բարձրացել է և 2021-ին: Այն նախատեսվում է բարձրացնել նաև 2022-ին: 
 
«2021 թվականին բժիշկների աշխատավարձը բարձրացել է 25 տոկոսով, միջին բուժանձնակազմինը՝ 15 տոկոսով, կրտսեր և այլ աշխատողներինը՝ 10 տոկոսով: 2022-ին նույնպես նախատեսվում է աշխատավարձների աճ»:
 
Չնայած Հանրապետությունում նվազել են կորոնաթվերը, այնուամենայնիվ, առողջապահության նախարարն այն համոզմանն է, որ պետք չէ թուլացնել, առանց այն էլ թուլացած հակահամաճարակային միջոցառումները: Հորդորում է պահպանել բոլոր կանոնները: Լրագրողների դիտարկմանը, թե ընդունված կանոնները խախտվում են հենց պետական պետական պաշտոնյաների կողմից, նախարարը պատասխանեց. 
 
«Յուրաքանչյուր խնդրի առաջինը պետք է ճիշտ մոտեցում ցույց տան պետական այրերը: Կորոնավիրուսի դեմ մեր պայքարում, ցավոք սրտի, խախտումներ նրանց կողմից էլ են նկատվում, բայց ունենք նաև պետական հիմնարկներ, որոնք պարտաճանաչ հետևում են հակահամաճարակային պայմաններին, իսկ նրանք, որոնք չեն հավատում և չեն հետևում կանոններին սխալ կամ քիչ տեղեկությունների հետևանքով է»: 
 
ԱՀ նախագահի ու պետնախարարի պատվաստման կադրերը հանրությանը հասանելի են, բայց այդ կադրերում բացակայում է առողջապահության նախարարի պատվաստումը: Արդյոք, պատվաստվե՞լ է ինքը՝ նախարարը: «
 
Չեք տեսել, որովհետև ես առաջիններից եմ պատվաստվել և ծրագիր չի եղել մուտքագրվելու, բայց իմ 3-րդ դեղաչափի պատվաստանյութը բոլորն են տեսնելու»:
 2022 թվականին նախատեսվում է շարունակել պատերազմից տուժած բուժհիմնարկների վերանորոգման աշխատանքները: Ասուլիսի վերջում նախարարը նշել է, որ 2022 թվականին շարունակելու են ո
լորտի բարելավման աշխատաքները:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ