Մարտի 29, 2024

Արցախցի մարզիկը հաղթել է GFC-16 միջազգային պրոֆեսիոնալ մենամարտում

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 14, 2022

Արցախցի մարզիկին ու մարզչին Ստեփանակերտի օղակաձև զբոսայգում աղ ու հացով և դափնիներով են դիմավորել։ Սա պրոֆեսիոնալ ռինգում Թաթուլ  Ավագյանի կրած  4-րդ հաղթանակն է։ Այն   հեշտ չի տրվել։   

«Մրցակիցս շատ լավ էր պատրաստված, առաջին ռաունդում եղան բացթողումներ։ Առաջին ռաունդում նա ուներ առավելություն, բայց մենք 2-րդ ռաունդում մարզչական կազմի հետ միասին կարողացանք գործել այլ մարտավարությամբ և հասնել ցանկալի արդյունքի»։

 Առաջնությունը կազմակերված էր բարձր մակարդակով՝ ասում է մարզիչ Գարեգին Աղաբալյանը։ Մասնակցել են աշխարհի ութ պետության մարզիկներ: Թաթուլ  Ավագյանի մրցակիցը վրացի էր։ 

«Այս առաջնությունը մեզ համար շատ կարևոր էր, որովհետև միջազգային պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպությունը Կովկասում մեծ համբավ ունի։ Մեր մարզիկին, ով պրոֆեսիոնալ ռինգում 3 հաղթանակ ունի, հնարավորություն տվեցին և նա հաղթեց 4-րդ անգամ»։ 

GFC-16 միջազգային պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպությունը  առաջիկայում ևս նախատեսում է  կազմակերպել միջազգային մրցաշարեր, որին արդեն իսկ հրավիրվել է արցախցի մարզիկը։ 

«Երկու ամսից կկազմակերպի հերթական մենամարտը ճանաչված մարզիկի հետ։ Ունենք մենամարտերի առաջարկ ղազախական «Naiza» կազմակերպության կողմից»:

 Մարզչի խոսքով՝ ևս երեք մենամարտից հետո Թաթուլ Ավագյանը  հանդես կգա ավելի բարձր լիգաներում։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ