Մարտի 28, 2024

Շախմատի կանանց ԵԱ-ի 9-րդ տուրում հաղթանակ է տոնել Հայաստանի երկու ներկայացուցիչ

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 30, 2022
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 9-րդ տուրի պարտիաները:
 
Առաջատարների շարքում գտնվող Մարիա Գևորգյանը պարտություն է կրել, Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը մրցել են միմյանց հետ, պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Հաղթանակ են տոնել Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:
 
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Էլինա Դանիելայնը, Մարիա Գևորգյանը, Լիլիթ Մկրտչյանը ունեն 6,5-ական միավոր և առաջատարից ետ են մեկական միավոր:
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ