Հոկտեմբերի 06, 2022
Radio

Radio

«Պետությունից ակնկալիք ունենալու փոխարեն պետք է մենք որպես քաղաքացի մեր պարտականությունը կատարենք»:
Արցախի հանրային ռադիոյի և Երևանի Լրատվական ռադիոյի համատեղ «Միացում» հաղորդման հյուրն է «Զինվորի տուն» նախագծի համահիմնադիր Վիգեն Արաբյանը։

Թեմաները՝ համառոտ․

  • Ու՞մ ձեռքում է Արցախի ճակատագիրը
  • Ավագ շաբաթվա բոլոր օրերին Արցախի եկեղեցիներում միասնական աղոթք է հնչում

Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը ինչ հետաքրքիր բան կստացվեր` կողք կողքի, իրար հետևից, ինչ տարբեր բաներ կլինեին: Ըստ այդ կինոնկարների մարդիկ` մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլիներ իրականը, ինչ մտածում են: Առհասարակ, եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում. Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»

«Ապրած և չապրած տարիներ» վիպակը գրվել է 1967-68 թվականներին։ Գլխավոր հերոսը՝ Լևոնը լրագրող է, ով փորձում է կյանքն անցկացնել՝ սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Իր հերթական հոդվածի հերոսները գյուղում ինքնասպան եղած դեռահասներն են՝ Հասմիկն ու Սմբատը։
 
«Դարակ» հրատարակչություն․ Երևան 2017
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Եթերաժամի հյուրերն են «Արցախի փրկություն» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Վալերի Խաչատրյանը և Միքայել Գասպարյանը։

Տաթև Խաչատրյան

Դեկտեմբերի 15, 2021

Արցախի հանրային ռադիոյի տնօրեն

Հանրային ռադիոյում աշխատում է 2020թ․-ի սեպտեմբերից։

Բոլորին խնդրել եմ գրել՝ ինչ է իրենց համար ռադիոն։ Շատերը գրել են, որ ինքնակատարելագործման, ինքնաբացահայտման վայր է։ Որոշները՝ հետաքրքիր միջավայր ու մարդիկ։ Հիմա գրելու իմ հերթն է․ ինձ համար ռադիոն երկրորդ տունն է։ Այստեղ, ինչպես ցանկացած մեծ ընտանիքում, կան խնդիրներ, անհամաձայնություններ, վեճեր, բայց ավելի շատ են ժպիտները, կատակները, կարեկցանքը ու, որն ինձ համար ամենակարևորն է, աշխատանքի հանդեպ սերն ու պատասխանատվության մեծ զգացումը։ Բարի գալուստ իմ մեծ ընտանիք։

Արսեն Հայրապետյան

Դեկտեմբերի 15, 2021

Հնչյունային ռեժիսոր

Հանրային ռադիոյում աշխատում է 2021թ․-ի հունվարից։

Ռադիոն ապրելակերպ է։ Չես հասցնում հասկանալ՝ որ պահից է այն դառնում այնքան անբաժանելի քեզնից, որ այլևս առանց նրա չես կարողանում։

Վեհանուշ Հովսեփյան

Դեկտեմբերի 15, 2021

«Ուսուցիչ» հաղորդաշարի հեղինակ-վարող

Արցախի հանրային ռադիոյում աշխատում է 2015թ․-ից՝ որպես լրատվական բաժնի թղթակից:

Ռադիոն ինձ համար մտքերս արտահայտելու յուրովի աշխարհ է:

Լիրա Ղալայան

Դեկտեմբերի 15, 2021

«Սոցհարթակ» և «Սպեղանի» հաղորդաշարերի հեղինակ-վարող

Ռադիոյում աշխատում է 2019թ-ից:  Ունկնդիրներին ներկայացել է հեղինակային «Սոցհարթակ» հաղորդաշարով:

Պիտի անկեղծ խոստովանեմ, որ ի սկզբանե ռադիոն ինձ համար աշխատանք և ապրելու միջոց էր: Ժամանակի ընթացքում, բարեբախտաբար, այն վերածվեց հոգեհարազատ մի միջավայրի, որտեղ ամեն ինչ և՛ պարտավորեցնող է, և՛ հետաքրքիր ու խորհրդավոր:

Էջ 1, 3-ից
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ