Այս լեռնակղզում լեռնաքարե՞րն են շատ, թե՞ կերպաձևված շիրմաքարերը:
Եվ ծառե՞րն են շատ այս լեռնակղզում, թե՞ վեր ծառացած սուրբ խաչքարերը:
Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել, թե՞ անսուրբ ձեռքով խաչքար է ջարդվել դարեր ալեծեծ այս լեռնակղզում...
Սակայն ես այսօր և ամենայն օր մշտական վշտով նրա՛նց եմ ողբում, ովքեր չունեցան շիրմաքար-շիրիմ, ինչպես՝ չունեցան պատանք-պատարագ...
Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է։