Print this page

Արցախում փոքր ծավալով, բայց վերսկսվել են պլանային վիրահատությունները

By Դավիթ Եղիազարյան Ապրիլի 22, 2023

130: Այդքան պլանավորված վիրահատություն է չեղարկվել դեկտեմբերի 12-ից ի վեր՝ շրջափակումով պայմանավորված բուժամիջոցների անբավարարության պատճառով։ Առողջապահության նախարարությունը և բուժհաստատությունները համատեղ որոորոշում են կայացրել՝ մասնակիորեն վերականգնելու պլանային վիրահատությունները: Այդ որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից։ Վիրահատվելու են միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը: Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի առաջին բուժօգնության բաժանմունքի վարիչ Գրիգորի Առուստամյանը նշում է, որ վիրահատությունների չափավոր վերսկսման հարցը մշտապես քննարկվել է, սակայն հաշվի առնելով այն, որ Արցախում մշտապես առկա է պատերազմական վտանգը, բուժամիջոցների ըստ հնարավորին խնայողությունը ևս շատ կարևոր էր․

Հանրապետական հիվանդանոցի բժիշկ-միզաբան Մարատ Հարությունյանը նշում է, որ բուժամիջոցների սխության պատճառով վերապլանավորվում են նաև արդեն իսկ պլանավորված վիրահատությունները՝ նախապատվությունը տալով առավել առաջնահերթ բուժառուներին․ 

Թեև պլանային վիրահատություններն ինչ-որ չափով վերսկսվել են, սակայն դրանք իրականացվում են փոքր ծավալներով, իսկ այն բուժառուները, ում օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և հետազոտությունների իրականացման հնարավորություններ չկան, կշարունակեն ուղարկվել Հայաստանի այլ բժշկական հաստատություններ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ։

Artsakh Public Radio