Print this page
- 444 թ. – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:
- 1908 թ. – ծնվել է հայ նշանավոր ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը։
- 1916 թ. – առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցավ մեկ միլիոն դոլարը, դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարի պայմանագիր ստորագրեց:
- 1934 թ. – Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվեց Կիև:
- 1947 թ. – ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրեց ափսեների և այդտեղից էլ եկավ թռչող ափսե արտահայտությունը, գիտականորեն` Չբացահայտված թռչող օբյեկտ:
- 1963 թ. – ծնվել է հայազգի երաժիշտ, եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար Յուրի Կասպարյանը:
- 1987 թ. – ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի խաղացող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը Լիոնել Մեսսին:
- 2006 թ. – Հայաստանի շախմատի հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն: