«Հինչ անինք թա օրիշ տեղա եկող չայ չկա, մունք մերը օնինք։ Մեր սարերան հըվաքած բույսերավ չայան լյավը ճարել չըս», - ասում է «Գործարար Արցախ»-ի այսօրվա հյուր` Սուսաննա Պետրոսյանը, ով բացահայտում է «Նախշուն» թեյերի գաղտնիքները և պատմում ապրանքանիշի մասին։