Print this page

Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»

Առհասարակ, եթե հնարավոր լիներ կինոապարատով նկարահանել մարդու մտքերը ինչ հետաքրքիր բան կստացվեր` կողք կողքի, իրար հետևից, ինչ տարբեր բաներ կլինեին: Ըստ այդ կինոնկարների մարդիկ` մարդիկ իրար շատ նման կլինեին, որովհետև դա կլիներ իրականը, ինչ մտածում են: Առհասարակ, եթե մարդկանց հոգիները մերկացնես, իրար շատ նման կլինեն. նրանք մոտավորապես նույն բանն են սիրում, նույն հաճույքներն են ուզում: Ուրիշների առաջ մարդիկ այդ ամենը թաքցնում են, ձևանում, դիվանագիտություն խաղում. Վարդգես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ»

«Ապրած և չապրած տարիներ» վիպակը գրվել է 1967-68 թվականներին։ Գլխավոր հերոսը՝ Լևոնը լրագրող է, ով փորձում է կյանքն անցկացնել՝ սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով։ Իր հերթական հոդվածի հերոսները գյուղում ինքնասպան եղած դեռահասներն են՝ Հասմիկն ու Սմբատը։
 
«Դարակ» հրատարակչություն․ Երևան 2017
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Artsakh Public Radio