Մայիսի 04, 2024

Ովքե՞ր են նրանք՝ հեքիաթ պարգևողները

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 31, 2021

Նոր Տարուն շատ քիչ ժամանակ է մնացել, մայրիկները արդեն պատրաստել են ամանորյա սեղանները, փոքրիկներն էլ սպասում են ամանորյա հեքիաթին: Նոր տարվա գիշերը, բոլորը հրաշքների են սպասում: Եվ կապ չունի, թե քանի տարեկան ես: Բոլորը սպասում են նրան՝ ամանորյա հրաշք պարգևողին: Հու հու հու Սամվելն է:

Կամ ինչպես շատերն են նրան ճանաչում ՄԻՄ-ի Սեմը: 17 տարեկանում իմացավ MIM show artsakh-ի մասին: Փոքր տարիքից դերասանական տաղանդ ունեցող Սամվելը անմիջապես որոշեց միանալ թիմին ու սկսեց աշխատել որպես անիմատոր: Մեծերի և փոքրերին ժպիտ պարգևելը նոր զգացողություններ էր պարգևում նաև իրեն: Իսկ երբ ամանորյա տոները մոտեցան, Սամվելը նոր աշխարհ բացահայտեց: Ձմեռ պապիկի կերպարը նոր արկածներ բերեց իր կյանք: 

《Ինձ համար մի քիչ անսովոր էր Ձմեռ պապիկի կերպարը, բայց երեխաների հետ խաղալու պրակտիկան կար։ Ձմեռ պապիկը ունի մի յուրահատկություն. նրան բոլորը հավատում են։ Ես էլ եմ հավատում։ Ու մտածում եմ, որ հագնելով Ձմեռ պապիկի շորերը և ուրախացնելով մարդկանց, օգնում եմ Ձմեռ պապիկին》։ 

Երբ մարդկանց դեմքին տեսնում ես ժպիտ, միթե՞ դա հեքիաթ չէ: Հեքիաթն է, որ ժիպտ է պարգևում,-ասում է Սամվելն ու հիշում այդ օրերից զվարճալի դեպքեր: 

《 Մի անգամ պատվերի ժամանակ թղթե ձնագնդիկներով էինք խաղում։ Ձյունանուշիկը առաջարկեց այդ ձնագնդիրկները ինձ վրա նետել։ Դե պատկերացրեք` 30 երեխա, և բոլորը ձնագնդիկերը ինձ վրա նետեցին։ Ու ես փորս վրաս, շորերս վրաս մի կերպ սկսեցի փախչել》։  

Համոզված եմ՝ բոլորիդ ծանոթ է Ջամբուլիկ անունը: Մեր հաջորդ հերոսը հենց նա է՝ Ալեքսանդր Հայրապետյանը, ով արդեն 48 տարի է, ամանորի նախաշեմին կերապարանափոխվում է Ձմեռ պապի: 25 տարուց ավել եղել է Ստեփանակերտի գլխավոր Ձմեռ պապը: Առաջին անգամ կախարդական գավազանը ձեռքն է առել 14 տարեկանում: 

《Դա եղավ Ստեփանակերտի համար 2 մանկապարտեզում։ Նոր տարվա հանդես էր։ Ես էլ բոլոր երեխաների պես ուզում էի մասնակցել։ Մի պահ հասկացանք, որ Ձմեռ պապիկը չի եկել։ Եվ ուսուցիչներից մեկը առաջարկեց ինձ, որ ես լինեմ Ձմեռ պապ》։ 

Վերջին երկու տարիներին Ձմեռ պապիկի շորերը կախված են մնացել պահարանում: Ասում է՝ պատերազմից հետո չի կարողացել: Բայց ահա որոշակի դադարից հետո, «Արցախ» լրատվականի թիմի նախաձեռնությամբ, Ալեքսանդր Հայրապետյանը կրկին հագավ Ձմեռ պապիկի շորերը, վերցրեց գավազանն ու նվերներով լի պարկը և այցելեց 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներ: Փարամազյանների ընտանիքում ենք: Իսկ գիտեի՞ք, որ Ձմեռ պապիկներն էլ են ամանորի գիշերը երազանքներ պահում: Սամվելը այժմ ժամկետային զինծառայող է: Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Ասում է՝ այդ օրերից հետո շատ բան է փոխվել՝ այդ թվում երազանքները: 

《Ես ծառայության և պատերազմի ընթացքում սկսել եմ գնահատել այն, ինչև մինչ այդ չէի գնահատում։ Ու ես ցանկանում եմ առաջին հերթին բոլորին առողջություն և երկրորդ` որ ամեն օրը գնահատեն` հարազատի, ընկերոջ հետ և թեկուս մենակ նստած》։ 

Իսկ Ալեքսանդր Հայրապետյանը առանձացնում է իր գլխավոր երազանքը: 

《 Առաջին ցանկությունս այն է, որ Արցախ աշխարհում լինի խաղաղություն։ Թող ոչ մի մանուկ որբ չմնա, ոչ մի մայր որդի չկորցնի ու գլխավորը, որ լինենք միասնական》։ 

Արցախի հանրային ռադիոյի տաղավարից Ձմեռ պապիկը հորդորում է հավատալ ամանորյա հրաշքներին, պահել երազանքներ։ Չէ՞ որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ