Մայիսի 19, 2024

«Արևիկ» բուժմիավորումում առաջին անգամ գործարկվել է ԷԷԳ սարքը

By Մարգարիտա Ղուշունց Հունիսի 15, 2022

«Արևիկ» բուժմիավորման նյարդաբանության կաբինետի դիմաց սովորաբար հերթեր չեն լինում․ հիվանդանոցը համապատասխան մասնագետ չունի։ Հերթերը գոյանում են երկու ամիսը մեկ անգամ, երբ  Երևանից մասնագետների թիմ է  գալիս Արցախ։ Մեկուկես տարվա ընթացքում  արդեն հասցրել են զննել նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխանների մեծ մասին ՝ ասում է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։ 

«Խնդիրները շատ են, երեխանները տարբեր նյարդաբանական հիվանդություններով։ Բայց ի ուրախություն մեզ պետք է ասել, որ  գրեթե մեծ մասին մեր նյարդաբանների թիմով զննել ենք, ախտորոշել ենք և արդեն ավելի շատ առնչվում ենք կրկնակի այցերի հետ, այսինք՝ դինամիկ հսկողություն ենք սահմանում»։

 Նախորդ աշխատանքային խումբը, որը մայիսին 5-օրյա այցով էր Արցախում,  զննել է մոտ 307 բուժառուի։ Նյարդաբանի խոսքով Արցախում նմանօրինակ հիվանդներն ավելի հաճախ են հետազոտվում քան Հայաստանում, այս հնարավորությունը ստեղծում է հենց բժիշկների պարբերական այցելությունները։ Բայց այս անգամ, միայն բժշկական խորհրդատվությունների և հետազոտությունների համար չեն Արցախում՝ ասում է։ 

«Այս անգամա  մեր այցը ավելի շատ նվիրված էր «Վիդեո - ԷԷԳ» սարքի ինստալացիային։ Հպատությամբ պետք է նշեմ, որ այս սարքից Երևանում շատ քիչ կա։ Այս սարքը նորագույներից է, հետազոտությունները  կատարում է բարձր մակարդակով»։

 Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա կամ Էլեկտրաուղեղագրություն գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը չափող   սարքն այսուհետ հնարավորություն է տալու Ստեփանակերտում հետազոտել Էպիլեպսիկ կամ քնի խանգարումներ ունեցող երեխաններին։ Հետզոտության արդյունքերը և հետագա բուժումը իրականացվելու է Երևանում։ Սարքի առկայությունը ավելի արդյունավետ է դարձնում բուժման ընթացքը,ասում է Բիայնա Սուխուդյանը։ Սարքը ձեռք է բերվել համառ ջանքերի և աջակիցներիը շնորհիվ․ 

««Արաբկիր» ԲՀ-ի, Հայ-շվեցարական համագործակցության ծրագրի և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) շնորհիվ է հաջողվել  ձեռք է բերել սարքը։ «Արաբկիրի» ֆոնդը օգնել է, որ մենք առանց խոչընդոտների այստեղ հասցնենք այս թանկարժեք սարքը»։

Նոր սարքավորումը ճիշտ օգտագործելու համար Հայ օգնության ֆոնդի օգնությամբ, Արաբկիր բժկական կենտրոնում մեկշաբաթյա դասընթացներ են կազմակերպվել։   Նախապատրաստվել է համապատասխան մասնագետն, ով մեր զրույցի ամբողջ ընթացքում կատարում էր համապատասխան չափումները։ Բժշկի խոսքով՝  այժմ Հայաստանում վերապատրաստում է անցնում երիտասարդ մասնագետ, որը երկու տարուց կվերադառնա  Արցախ, մասնակիորեն  լուծելով  մանկական նյարդաբանի պակասի խնդիրը։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ