Մայիսի 06, 2024

Մարտակերտում coworking կենտրոն է կառուցվում

By Տաթևիկ Ղահրամանյան Սեպտեմբերի 22, 2022
Մարտակերտում համայքային կյանքը որակային նոր փուլ է տեղափոխվում` խոստանալով գիտատեխնիկական առաջընթաց։ Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման շրջանակներում փետրվարին Մարտակերտում առաջին «Թումո» տուփի բացմանը, մայիսին Artsakh Step Expo գիտաինժեներական փառատոնի անցկացմանը հաջորդում է մարտակերտցի 4 երիտասարդների նախագիծը` Մարտակերտում coworking կենտրոնի բացման համար։
 
Ի՞նչ է coworking-ը։ Coworking-ը հարթակ է՝ որտեղ որակյալ ինտերնետը պարտադիր պայման է: Այն կարող է ծառայել որպես գրասենյակ՝ IT ոլորտի աշխատողների կամ համակարգչով ցանկացած այլ աշխատանք կատարողների համար: Մարտակերտցի երիտասարդներն իրենց նախագիծն անվանել են «Bitty coworking»: Նախագծի ղեկվար Նարե Ղահրամանյանն է մանրամասնում.
 
«Bitty»-ն coworking կենտրոն է Մարտակերտում, որը մարտակերտցիներին հնարավորություն է տալու հեռավար աշխատել Մարտակերտից որևէ պրոդուկտի, պրոյեկտի վրա, networking անել: «Bitty»-ում պարբերաբար իրականացնելու ենք թրեյնինգներ, սեմինարներ, միջոցառումներ»:
 
Մարտակերտում coworking կենտրոն բացելու գաղափարը ծագել է Artsakh Step Expo-ի կազմակերպչական աշխատանքների ընթացքում, որին 4 ընկերներով կցված էին որպես կամավորներ։
 
«Մարտակերտում մայիսի 8-ին անցկացված Artsakh Step Expo-ի կազմակերպչական խմբում էինք նաև ես և երեք ընկերներս: Քանի որ կազմակերպչական հարցեր կային քննարկելու՝ կապված Stem Expo-ի հետ, պետք էր ինչ-որ տարածքում միասին աշխատել, քննարկել անելիքները: Եվ հասկացանք, որ այդպիսի տարածք չկա Մարտակերտում: Եվ, օգտվելով այն բանից, որ Expo-ում կար նաև գաղափարների մրցույթ, որոշեցինք չորս ընկերներով մասնակցել և ներկայացնել մեր ծրագիրը: Որոշեցինք Մարտակերտում ստեղծել coworking կենտրոն, որը կներառի coworking space, համայնքային կենտրոն և զարգացման կենտրոն»:
 
Գաղափարների մրցույթում հաղթելով` երիտասարդները «Հայքն աշխարհին` Արցախից» ծրագրի և մենթորի հետ աշխատելու հնարավորություն ստացան։ Artsakh Step Expo-ից հետո թիմի համահիմնադիր երիտասարդները մասնակցեցին գիտատեխնիկական միջոցառումների` ձեռք բերելով կապեր, համագործակիցներ ու ներդրողներ։ Երիտասարդ, նախաձեռնող երիտասարդները մտավախություն ունեին ներդրողների խնդիր կունենա: Մեր օրերում շատերը չէ, որ հակված են ներդրումներ կատարել սահմանային համայնքներում: Bitty-ն, մասնակցելով տարբեր մրցույթների, իվենթների, հնարավորություն է ստացել ներկայացնել իր գաղափարը:
 
«Առաջին մեզ հավատացողներից էր Arlօօpa-ից Արման Աթոյանը, ով մեզ տրամադրել է 500 դոլար, այնուհետև ներդրմանը միացել է Bringi start-up-ը: Մասնակցել ենք նաև Hub Artsakh-ի կողմից կազմակերպված դրամաշնորհների մրցույթին, որտեղ հաղթելով ստացել ենք 1000 դոլար: Այնուհետև ելույթ ենք ունեցել Tech Week Gyumri-ի բեմում, որտեղ Adobe Armenia ընկերությունը կրկնապատկել է մեր հավաքած գումարը: Դիմել ենք OSM foundation-ին և սպասում ենք արդյունքներին: Այժմ գտնվում ենք ֆոնդհայթայթման փուլում, ինչպես նաև փնտրում ենք ներդրողների, տարբեր համագործակցողների և պատրաստ ենք տարբեր տեսակի առաջարկություններ լսել և ներդրողների հետ համաձայնության գալ»:
 
Հաջորդ փուլը «Bitty coworking» կենտրոնի շինարարական աշխատանքներն սկսելն էր։ Բայց Ֆոնդհայթայթումը այժմ էլ շարունակվում է` մյուս փուլերի հաջորդաբար իրականացման համար»,֊ նշում է Նարե Ղահրամանյանը։
 
«Մարտակերտում սկսվել են կենտրոնի շինարարական աշխատանքները: Հենց սկսել ենք coworking space-ի կառուցումից: Ունենք հետագա նպատակ Մարտակերտում coworking կենտրոնի ամբողջական պատրաստ լինելուց հետո նաև տարածվել Արցախի շրջաններում՝ Ասկերանում, Մարտունիում, ինչպես նաև՝ քաղաք Ստեփանակերտում»:
 
«Bitty coworking» կենտորնից կարող են օգտվել 16֊45 տարեկան անձինք։ Ծրագրի նախաձեռնողները հույս ունեն այդպիսով նաև երիտասարդների զբաղվածության խնդիր լուծել, ստեղծել հեռավար աշխատելու և networking-ի ապահովման հնարավորություն։ Այն նաև թվային մասնագիտություններ սովորելու, ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն է։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ