Մայիսի 10, 2024

ԱՀ և ՀՀ պաշտպանության նախարարությունները հերքել են ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունները

By Արցախ լրատվական Հուլիսի 19, 2023
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ-ի ստորաբաժանումները հուլիսի 18֊ին ժամը 21։15-ի սահմաններում իբր փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է» - նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ ՀՀ ՊՆ-ն իր հերթին հերքել է ադրբեջանական այն լուրերը, թե հայկական կողմը խախտել է հրադադարը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ-ի ստորաբաժանումները հուլիսի 19-ին ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:», նշված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
 
 
 
 
 
Last modified on Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023 09:47
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ