Մայիսի 03, 2024

Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում. ԱՀ ՆԳՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 02, 2023
Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը: Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։ Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են»,-ասվում է հաղորադագրությունում:
 
 
 
 
 
 
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ