Մայիսի 19, 2024

Ադրբեջանական կողմը շարունակում է հրապարակել կեղծ տեսանյութեր. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 15, 2023

Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներն այսօր շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

Last modified on Երեքշաբթի, 15 Օգոստոսի 2023 13:44
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ