Մայիսի 19, 2024

Ադրբեջանի ԶՈՒ կրկին կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 17, 2023

Օգոստոսի 17- ին, ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն օրվա ընթացքում երկրորդ անգամ խախտել է հրադադարը` Ասկերանի շրջանում հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ 

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի ՊՆ-ը։

Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։  

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ