Մայիսի 19, 2024

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 28, 2023

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։

Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։ 

Պաշտպանության նախարարությունը հորդորում է  անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՀՀ ՊՆ-ը։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ