Ապրիլի 29, 2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 05, 2023

Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՀ ՊՆ-ը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 5֊ին` ժամը 19:35-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:

Last modified on Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2023 10:52
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ