Մայիսի 04, 2024

Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 07, 2023

Ադրբեջանի ՊՆ֊ը հաղորդագրություն է տարածել, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7֊ին, ժամը 12:35-14։00 ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, ապատեղեկատվություն է։    

Ադրբեջանի ՊՆ-ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։ Ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում հերթական սադրանքի համար, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Last modified on Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2023 12:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ