Մայիսի 04, 2024

Ադրբեջանի ՊՆ-ը ապատեղեկատվություն է տարածել. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 08, 2023

Ադրբեջանը կրկին տարածում է ապատեղեկատվություն, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր սեպտեմբերի 8֊ին , ժամը 00:25֊ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործոսությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է Արցախի պաշտպանական գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում:

Նշվում է, որ  Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ