Ապրիլի 28, 2024

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 11, 2023

Ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում իբր կատարել են ամրաշինական աշխատանքներ՝ Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվումէ հաղորդագրությունում:

Last modified on Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2023 07:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ