Ապրիլի 28, 2024

Ադրբեջանի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում ունենք վիրավոր. ԱՀ ՊՆ

By Արցախ լրատվական Սեպտեմբերի 18, 2023

Անցած մեկ օրվա ընթացքում Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Մարտակերտի և Շուշիի շրջանում: Հայկական կողմն ունի մեկ վիրավոր: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-հայտնել են ԱՀ ՊՆ-ից: 

 

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ