Ապրիլի 26, 2024

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

By «Արցախ» լրատվական Օգոստոսի 16, 2022
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում Artsakh Public Radio

ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն այսօր բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում:

«Մենք քննարկելու բան ունենք, կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական, ռազմական համագործակցության հետ։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես դուք, վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ողջ երկայնքով», - բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։


Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային համագործակցության բարձր մակարդակը։

«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

Last modified on Երեքշաբթի, 16 Օգոստոսի 2022 12:10
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ