Ապրիլի 26, 2024

ԼՂ հարցը դեռևս լուծված չէ. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վլադիվաստոկի հայ համայնքի հետ

By Անի Աբաղյան Սեպտեմբերի 08, 2022

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել:   Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ: 

Նա նաև հավելեց, որ Բրյուսելի հանդիպման ընթացքում թե Հայաստանը, թե Ադրբեջանն արձանագրել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը: Փաշինյանի խոսքով՝  բացարձակապես բոլորն են խաղաղություն ուզում, սակայն յուրաքանչյուրն ունի  խաղաղության իր ընկալումը, պայմանները, արդյունքներն ու մթնոլորտը,  և այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները: Անդրադառնալով  Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցին Փաշինյանը նշել է, որ այն Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում: Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, նշել,  որ այն Հայաստանի և Սյունիքի մարզի համար որևէ սպառնալիք չի ստեղծում: «Մենք Հայաստանի տարածքով որևէ մեկին միջանցք չենք տալու»,-ասել է  Փաշինյանը:  

 Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանի ամբողջ տնտեսությունը Վերին Լարսի ճանապարհից է կախված, իսկ այսօր այդ ճանապարհն ավելի ծանրաբեռնված է, քանի որ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված նախկինում Սև ծովով իրականացված բեռնափոխադրումների մի մասը իրականացվում է այդ հատվածով:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 09 Սեպտեմբերի 2022 07:31
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ