Ապրիլի 27, 2024

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

By Արցա լրատվական Սեպտեմբերի 17, 2023
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Շփման գծի երկայնքով օպերատիվ իրավիճակի մասին զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
Քննարկվել են առաջնագծում տիրող իրավիճակն ու անվտանգային մարտահրավերները, դրանց դիմակայման ուղղությամբ անելիքները:
Նախագահը բարձր է գնահատել ուժային կառույցների կողմից կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ:
Անդրադարձ է կատարվել նաև երկրում տիրող ծանր հումանիտար իրավիճակին և այն մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ