Մայիսի 03, 2024

Բնակվարձերի փոխհատուցման ծրագրում փոփոխություններ են եղել

By Անի Աբաղյան Մարտի 18, 2022

Տեղահանվածների բնակվարձի փոխատուցման ծրագրում է փոփոխություն կատարվել: Շրջաններում վարձակալվող կացարանների համար սահմանված գումարի թիվը աճել է 10 000 դրամով:

«Շահառուների համար Արցախի Հանրապետության շրջաններում, բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի, վարձակալվող կացարանների համար սահմանվում են հետևյալ չափերով վարձավճարներ: Հարկերը ներառյալ 1 սենյականոց տունը 42 553 ՀՀ դրամ է, 2-ը՝ 53 191, 3-ը՝ 63 830, 4-ը՝ 74 468, 5 և ավելի սենյականոց բնակարանի համար 85 106 դրամ»:

Ստեփանակերտում կացարանների վարձավճարների փոխհատուցման չափը որոշվելու է քառակուսի մետրով:

«Մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի համար սահմանվում է 1 277 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս, քան մեկ կացարանի համար 53 191 դրամ և ոչ ավելի, քան 159 574 դրամ»:

Փոփոխվել են նաև հյուրանոցային տնտեսությունների հետ կնքնող պայմանագրերը: Մեկ անձի համար բացառությամբ մինչև մեկ տարեկան երեխաները մեկ օրվա համար սահմանվել է 3000 դրամ նախկին տատանվող թվերի փոխարեն: Նախկինում այն հյուրանոցի սեփականատիրոջ ցանկությամբ էր որոշվում :

«Շահառուները չեն կարող միաժամանակ օգտվել և կացարանների անհատույց օգտագործման, և՛ հյուրանոցային ծառայությունների տրամադրման ծրագրից»:

Մոնիթորինգ իրականացնելու համար նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրի պայմանները պահպանումը վերահսկելու համար: Ծրագրից շահառուի անբարեխիղճ կամ ոչ նպատակային օգտվելու դեպքում զրկվելու է կացարանից:

«Եթե վարձատուն անհիմն կերպով բարձրացնում է բնակարանի վարձը, ապա լիազորված անձը իրավունք ունի վերցնել բնակարանը վարձատուից և սահմանված կարգով տրամադրել շահառուին: Սա իր մեջ ներառում է զսպիչ մեխանիզմ»:

Վիկտորյա Պետրոսյանի խոսքով՝ բնակվարձերի փոխհատուցման պայմանգրերում փոփոխությունների ամրագրումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 18 Մարտի 2022 14:08
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ