Ապրիլի 27, 2024

ԱՀ ՆԳՆ. Ակնայից հումանիտար բեռների տեղափոխման մասին լուրերը կեղծ են

By Արցախ լրատվական Հուլիսի 18, 2023

Սոցիալական ցանցերում հերթական ապատեղեկատվությունն է տարածվում առ այն, թե ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Ակնայից` Ասկերան քաղաքով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցներն իբրև թե տեղափոխում են հումանիտար օգնություն։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից, վստահեցնելով, որ Ասկերան քաղաքի ոստիկանական անցակետով դեպի Ակնա որևէ տրանսպորտային միջոց չի անցել, առավել ևս` հումանիտար բեռներ չեն տեղափոխվել։
Միաժամանակ, կոչ է արվում` տուրք չտալ չճշտված տեղեկություններին և զերծ մնալ պառակտողական ու զրպարտիչ գործողություններինից։
Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողներն այդ անցակետում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, մշտական դիտարկման տակ պահելով Ասկերան քաղաքի և հարակից բնակավայրերի անցուդարձը։ Նշված է հաղորդագրությունում:

Last modified on Երեքշաբթի, 18 Հուլիսի 2023 08:01
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ