Ապրիլի 27, 2024

Հանրապետությունում հաշվառված հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն

By Արցախ լրատվական Օգոստոսի 23, 2023

ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում վաղը՝ օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, Հանրապետությունում հաշվառված հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշված օգնությունը ստանալու համար պետք է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն», համապատասխան տեղամասային մանկաբարձ գինեկոլոգի մոտ:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Նշվում է, որ առաջիկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:

Առողջապահության նախարարության ՖԲ-յան էջում ներկայացված է փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը:

Last modified on Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023 13:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ