Ապրիլի 27, 2024

Առաջիկա օրերին կպահպանվի հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը. ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

By Արցախ լրատվական Օգոստոսի 26, 2023

Շրջանառվող լուրերը, իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու` կեղծ են: Այս մասին «Արցախ» լրատվականին հայտնեցին ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

«Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները: Թեև տարբեր խնդիրներ են առկա հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, սակայն առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով»,-նշել են հիմնադրամից:

Last modified on Շաբաթ, 26 Օգոստոսի 2023 18:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ